ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

me

Մատյանիս մեջ կներկայացնեմ իմ երգերի  խոսքերը, այլոց մեղեդիների վրա գրված խոսքեր, բանաստեղծություններ, մտքեր արվեստի շուրջ և ոչ միայն:

ԲԵՌԸ



Ինձ խանգարում է բանականությունս
Ապրելուս ամեն վարկյանին:
Կուզեի իմանալ՝ ի՞նչ է կատարվում
Սրտերում անմիտ խենթերի...

Թե խաղաղություն է՝ ինձնից էլ վերցրեք
Բեռը այս արտոնյալների,
Իսկ թե տառապանք է՝ ի՞նչ տարբերություն
Ով է խելոքը կամ ով խելք չունի...


Պատճենաշնորհ © 2016 Սրբուհի Ստամբոլցյան

* * *



Անձրև, դադարի՛ր, մի՞թե չգիտես,
Որ ծաղկած ծառը երբեք չեն ջրում,
Գուցե ջրո՞ւմ են, ո՞վ գիտի հաստատ,
Եթե երկինքն է անձրև ուղարկում:

Ու հղացածին մոտիկ չեն գալիս,
Որ չվտանգեն ծնունդն անհայտի,
Այդ միջանկյալը մենք փայփայում ենք՝
Հույսով սպասելով ծնվող նոր կյանքին:

Մեր մեջ դրել են թ՛ե հոգի, թե՛ խիղճ,
Ու դեռ գաղտնիք է երջանկությունը,
Իսկ մեզ ասում են, թե արդարություն
Այս աշխարհի մեջ երբեք չեն փնտրի:

Երկնքի համար աշխարհը մի կետ,
Մեզ համար երկինքն անսահմա՜ն, անհո՜ւն...
Անձրև, դադարի՛ր, մի՞թե չգիտես,
Որ ծաղկած ծառը երբեք չեն ջրում:

Պատճենաշնորհ © 2015 Սրբուհի Ստամբոլցյան

Լուսինը փախել էր երկնքից

10303292_876704699040385_3128159114804970999_n

Լուսինը փախել էր երկնքից
Ու ծածուկ նստել ծառերին,
Երկինքը սևին էր տվել,
Աստղերը դողում էին վախից:

Ես իմ երեկն եմ կորցրել,
Հիմա ազատ եմ, ոգելից,
Բայց քեզ չէի սպասում տեսնել
Այսքա՜ն, այսքան մոտիկից:

Միայն աչքերդ փակիր՝
Հայացքդ սառույց է թափում,
Քեզ այդքան անթիվ աստղեր
Ինչպե՞ս են սիրել երկնքում:

Լուսինն ավելի մոտեցավ,
Աչքերը չռեց երեսիս -
Դա իմ հայացքն էր դաջվել
Նրա հայացքում հայելի:

Ոչինչ չեմ ուզում իմանալ,
Փակի՛ր աչքերդ, սիրելիս,
Ես լոկ իմ երեկն եմ կորցրել,
Մի՛ հուշիր դու ինձ ավելին:

Արի գրկեմ քեզ, դու էլ՝ ինձ,
Մենք իրար նման ենք այնպես,
Քանի չեն գտել քեզ վերևից,
Քանի չեն գտել ինձ - այստեղ...

Պատճենաշնորհ © 2014 Սրբուհի Ստամբոլցյան

Ես չգիտեմ ոչինչ

10805574_897880616922793_1807619729685336449_n

Իմ գոյությունը քեզ
Երբեք չի վնասել,
Իսկ դու փորձում էիր գտնել
Իմ անցյալում մեղքեր:

Դու օգնում էիր ինձ խեդվել -
Մի՞թե օգնություն չէր,
Ես խանգարում էի քեզ մեռնել -
Մի՞թե խանգարել չէր:

Քաղցր մեղրն է բուժիչ,
Օձի թույնն էլ է դեղ,
Երբեմն մահն է փրկիչ,
Երբեմն սերը՝ մեղք:

Երբեմն սիրում էի քեզ,
Իսկ հիմա ատելի ես ինձ,
Ի՞նչ ես ուզում, որ ասեմ,
Ես չգիտեմ ոչինչ...


Պատճենաշնորհ © 2014 Սրբուհի Ստամբոլցյան

Հանկարծ չտխրես

10437503_897314186979436_4238210536792169675_nՀանկարծ չտխրես, որ քեզ թողել եմ
Քո դատարկության ու շշերի մեջ,
Որ ես չեմ փորձել սոսնձի նման
Հնուց մնացած ճեղքերդ լցնել:

Ես քեզ ասել եմ ու քանի՜ անգամ՝
Քո հայելին եմ, ես՝ ջուր, դու՝ տարա,
Ես քո ստեղծածն եմ պլաստիլինե,
Ինչ որ ծեփել ես՝ այդ եմ ես հիմա:

Ինձ մեղադրում ես, կոչում անարդար,
Դեմքիս շպրտում չարածդ անգամ,
Իսկ արածներդ մինչև իսկ հիմա
Քթերիցս են թափվում անխնա:

Հանկարծ չտխրես, որ քեզ թողել եմ
Քո դատարկության ու շշերի մեջ,
Հիմա թվում է անգամ չեմ սիրել.
Հենց դրա՛ համար - հանկարծ չտխրես:

Պատճենաշնորհ © 2014 Սրբուհի Ստամբոլցյան

Срочно спасать честь России, расстрелять Пермякова прямо на территории базы

Оригинал взят у limonov_eduard в Срочно спасать честь России, расстрелять Пермякова прямо на территории базы
История с солдатом Пермяковым, расстрелявшим армянскую семью,должна быть решена как можно скорее, потому что эта кровавая резня наносит ущерб национальным интересам России каждую божию минуту.
А оправдания ему нет, и не может быть.

Почему нельзя передать опасного психопата властям Армении ? Можно. В виду исключения, в случае особо зверских  преступлений против человечности.

Есть и ещё выход, позволяющий не противоречить закону о том, что мы сами судим своих преступников, и не выдаём их в юрисдикцию других государств.
Это - чтоб срочно вылетела в Армению выездная сессия Военной Коллегии Верховного Суда  РФ, и там же, на территории базы судила солдата Пермякова.
Поскольку армянский народ требует, судя по всему самого сурового наказания, а у русского народа не найдётся слов защиты для убийцы детей, губы не разожмутся, то нужно приговорить массового убийцу к  высшей мере, ввиду особо опасного преступления.

А поскольку преступление совершено не на территории России, но на территории другого государства, то можно  преодолеть мораторий на смертную казнь, и исполнить приговор прямо на территории  базы. В присутствии представителей общественности  и представителя правительства Армении.
Нужно срочно спасать честь российского государства.

Плохого не посоветую.

Не тяните резину, правительство РФ.

Я,- Эдуард Лимонов.

Դու կլռես

11591_872634792780709_1301186991044801183_n

Դու ասել ես, թե մրսո՞ւմ ես,
Ու չգիտես - գուցե ցրտից,
Կամ էլ գուցե մենությունից...
Ասա՛ դու ինձ՝ ես չկայի՞...

Ես չկայի, երբ սիրում էիր,
Կար ուրիշը անցյալներից,
Ում ատում էիր շատ ավելի,
Քան հարազատ մենությունդ:

Ես չկայի, երբ ստում էիր,
Կար քո խիղճը այն բթացած,
Որի առաջ չունես դու պարտք,
Նա էլ՝ քո դեմ ոչ մի պահանջ:

Դու ասել էիր, թե մրսո՞ւմ ես -
Դեռ չգիտե՛ս ինչ է ցուրտը...
Ես չկայի՝ հասկանո՜ւմ եմ,
Եվ սպասում ես, որ գալո՞ւ եմ...

Երբ կմարի վերջին հույսդ՝
Դու կլռես, որ մրսում ես:

Պատճենաշնորհ © 2014 Սրբուհի Ստամբոլցյան

ՈՉԻ՜ՆՉ...

Ոչի՜նչ, որ ներսս փլատակ է,
Ոչի՜նչ, որ պատերս են քանդվում…
Նորից մենության սարդոստայնը
Իր արծաթ թակարդն է հյուսում…

Կգրկի նա ինձ, կշոյի՝
Այնքա՜ն կարոտած, մտերմիկ,
Փափուկ անկողին կհյուսի,
Որտեղ երազներն են քնում…

Գիշերով նա ինձ կօրորի,
Իրենով քնքույշ կծածկի,
Ականջիս շշուկով մեղմիկ.
"Ես եմ քո սերը", - կասի:

Ոչի՜նչ, որ ներսս փլատակ է,
Ոչի՜նչ, որ պատերս են քանդվում…
Դրսում անո՜ւշ երեկո է,
Աշնան առաջին երեկոն:


Պատճենաշնորհ © 2013 Սրբուհի Ստամբոլցյան